Ռուսաստանում ուզում են արգելել դրամական փոխանցումները դեպի Ուկրաինա
Hromadske.ua
Ռուսաստանի Պետդուման օրինագիծ է ընդունել, որն արգելում է փող փոխանցել Ուկրաինա արտասահմանյան վճարային համակարգերի միջոցով:
«Վճարային համակարգի մասին» օրենքի փոփոխությունը, որը սահմանափակում է ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից այլ երկրներ դրամական փոխանցումներ կատարելն, ընդունվել է երրորդ ընթերցմամբ:
Նշվում է, որ այդ միջոցը Կիևի կողմից երկրում ռուսական վճարային համակարգերի գործունեության հանդեպ մտցված արգելքի պատասխանն է:
Փաստաթուղթը ենթադրում է միջոցների ներմուծում ցանկացած երկրի կողմից իր տարածքում ռուսական վճարային համակարգերի կամ վճարային ենթակառուցվածքների ծառայությունների օպերատորների գործունեության սահմանափակման վերաբերյալ:
Այդ միջոցն այդ երկրի բնակիչներին փաստացի զրկում է Ռուսաստանից ոչ բանկային փոխանցումներ ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ էլեկտրոնային փողերի օգտագործմամբ փախանցումներ:
Հաշվի առնելով այն, որ արգելքի ներմուծման պատճառը հենց այդպիսի համակարգերի գործունեության սահմանափակումն է, փողի փոխանցումը փաստացի արգելափակված է:
Մարտի 16-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործարկել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ռուսական կապիտալով բանկերի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին:
Այդ որոշման համաձայն՝ մեկ տարի ժամկետով պատժամիջոցներ կկիրառվեն «Սբերբանկի», «ВiEc բանկի», «Բաժնետիրական առևտրային արդյունաբերական-ներդրումային բանկի», «ՎՏԲ բանկի», «ԲՄ բանկի» հանդեպ՝ այդ բանկերի կողմից դրանց հետ կապված անձանց օգտին Ուկրաինայի սահմաններից կապիտալ դուրս բերելու մասով:
ՈւԱԱ խորհուրդը նշել է, որ ՌԴ բանկերը կարող են կապիտալը դուրս բերել ուկրաինական «դուստրերից»:
Ավելի ուշ Ուկրաինայի ազգային բանկը հայտարարել է, որ ռուսական պետական կապիտալով բոլոր բանկերն Ուկրաինայում վաճառքի մասին բանակցություններ են վարում: