Ռուսաստանում հանքի պայթյունի հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացել
Պայթյուն Ռուսաստանի հանքերից մեկում
Պայթյունի զոհերի թիվը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան, Ռուսաստանի Կեմերովոյի շրջանի Բելով քաղաքի «Լիստվյաժնայա» ածխահանքում, այս պահին հասնում է 51-ի։
Նոյեմբերի 26-ի առավոտյան Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, որ հանքում մահացած համարվող փրկարարը կենդանի է հայտնաբերվել։
- Ռուսաստանում 18-ամյա ուսանողը հրաձգություն է իրականացրել համալսարանում և սպանել 8 հոգու
- Նավալնի, Ուկրաինա, կիբերհարձակումներ․ ինչի՞ մասին են խոսել Բայդենն ու Պուտինը
Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», ընդհանուր առմամբ պայթյունի պահին հանքում 285 հանքափոր է եղել։ Նոյեմբերի 25-ի երեկոյան տեղի իշխանությունը հաղորդել է, որ այդ պահին հողի տակ մնացած 52 հոգին, որոնցից 46-ը հանքափոր էին, վեցը՝ փրկարար, զոհվել են։ Ավելի քան 60 մարդ է տուժել և հիվանդանոց ընկել։
Շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել։

Հանքում տեղի ունեցած վթարի հավանական պատճառը, որի մասին խոսում են իշխանությունն ու փորձագետները, մեթանի պայթյունն է։
Ռուսաստանի քննչական կոմիտեն փաստի առթիվ երկու քրեական գործ է հարուցել՝ անփութության և արդյունաբերական անվտանգության խախտման մասին։ Հանքի տնօրենը, նրա առաջին տեղակալն ու տվյալ հատվածի պետը ձերբակալվել են։