Ռուսաստանի Ռոստով քաղաքում աղետալի հրդեհի հիմնական վարկածը. Հրկիզհւմ՝ հողին տիրանալու նպատակով
Հրդեհը բռնկվել է Ռոստովի պատմական կենտրոնում, որտեղ գերակշռում էին հին մասնավոր շինությունները: Այդ տարածքում հողի գինը չափազանց բարձր է, հատկապես ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին. Ռոստովը, ի թիվս այլ ռուսական քաղաքների, կընդունի այդ առաջնությունը: (ըստ Кавказский узел-ի նյութերի)
Ռուսաստանի արտակարգի իրավիճակների նախարարությունն արդեն հայտարարել է, որ հրդեհի պատճառ է դարձել «կրակի արտաքին օջախը», այսինքն հրկիզումը:
Նույնն են ասում և տեղի բնակիչները Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևին ուղղված իրենց ուղերձում: Նրանց խոսքով, մի քանի ամիս առաջ իրենց են սկսել դիմել մարդիկ, որոնք ներկայացել են որպես առք ու վաճառքով զբաղվողներ, և առաջարկել են գնել իրենց տները ցածր գներով, հակառակ դեպքում՝ սպառնացել են կրակի տալ դրանք:
Ռոստովի մամուլը հայտնում է, որ տեղի խոշոր գործարարներից մեկն իսկապես ծրագրում է բազմահարկ համալիր կառուցել Նիժնեգորոդսկայա փողոցի վրա, որտեղ տեղի է ունեցել հրդեհը:
Քննության վերջնական եզրակացություն կատարվածի առնչությամբ դեռ չկա: