Ռուսաստանի Գերագույն դատարանն արգելել է «Եհովայի վկաների» գործունեությունը
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը որոշում է կայացրել «Եհովայի վկաների կառվարման մարմին» կազմակերպության վերաբերյալ. այն էքստրեմիստական կազմակերպություն հայտարարելով՝ արգելել գործունեությունը: Դատարանի որոշմամբ՝ կազմակերպությունը կլուծարվի, իսկ գույքը կառգրավվի պետության օգտին: Կազմակերպության անդամները մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը:
— «Եհովայի վկաների կառավարման մարմինը» Ռուսաստանում «Եհովայի վկաների» կենտրոնական կազմակերպությունն է: Դրա լուծարմամբ ՌԴ Գերագույն դատարանը փաստացի ամբողջությամբ դադարեցրեց այդ կրոնական ուղղության ներկայացուցիչների գործունեությունը:
— Ի սկզբանե «Եհովայի վկաների» գործունեությունն արգելվել է այս տարվա մարտին ՌԴ արդարադատության նախարարության կողմից: Նախարարության ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ կազմակերպությունը զբաղվում էր էքստրեմիստական գրականության տարածմամբ: Դրանից հետո գործը փոխանցվել է դատարանի քննմանը: