Ռուսաստանը խզել է Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել նախագահի հրամանը, որը ժամանակավորապես արգելում է ռուսական ավիընկերություններին Վրաստանի տարածք փոխադրել ռուսաստանցիներին։
Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», վերջին չվերթները Թբիլիսիից Մոսկվա կատարել են ռուսական «Ուրալի ավիաուղիներ» և S7 ավիաընկերություններն, իսկ Մոսկվայից դեպի Թբիլիսի՝ վրացական Georgian Airways և MyWay Airlines ավիաընկերությունները։
•Ո՞վ է ռուս ուղղափառ կոմունիստը, որը ցույցեր է առաջացրել Թբիլիսիում
•Թիլիսիում ցույցեր են, և դրանք դաժանաբար ցրվել են։ Ի՞նչ է այդ ամենը նշանակում և ի՞նչ սպասել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը ստորագրվել է հունիսի 21-ին Թբիլիսիում անցկացված ցույցերից հետո, որոնք սկսվել են վրացական խորհրդարանում Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո։ Նա զբաղեցրել էր խոսնակի տեղն ու խոսում էր ռուսերենով։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանից ավիաչվեթները կվերականգնվեն այն ժամանակ, երբ Վրաստանը վերադառնա «ոչ ռուսաֆոբ հուն»։ Սահմանափակումներն, ըստ նրա, ներմուծվել են ռուսաստանցիների անվտանգության մասին անհանգստության պատճառով։
Ըստ ռուսական տրանսպորտի նախարարության՝ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցման արգելքը մոտ 3մլրդ ռուբլի (46 մլն դոլար) վնաս կբերի։ Վրաստանում Ռուսաստանից չվերթների արգելքի պատճառով զբոսաշրջիկների թվի կրճատումից գոյացող վնասը գնահատվել է 710մլն դոլար։
Նախկինում Ռուսաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը կասեցվել էր 2008 թ-ի օգոստոսին զինված հակամարտության կապակցությամբ։ Թռիչքները վերականգնվել էին 2010թ-ին, սակայն մինչև 2014թ-ը երկրների միջև իրականացվում էին միայն ուղիղ չարտերային չվերթներ։