Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին օրենքը
Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին օրենքը:
Ռուսաստանի Դաշնության Պետական դուման հունվարի 22-ին առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին օրենքը:
Ըստ նախագծի՝ ընտանիքում բռնության առաջին դեպքը, որը վնաս չի հասցրել առողջությանը, կպատժվի ոչ թե քրեական հոդվածով, այլ վարչական՝ տուգանքով կամ 15-օրյա կալանքով:
Օրինագծի հեղինակներն են «Եդինայա Ռոսսիա»-ի պատգամավորները՝ Օլգա Բատալինայի և Դաշնային խորհրդի անդամ Ելենա Միզուլինայի ու ևս մի քանի սենատորների գլխավորությամբ:
Այս նախաձեռնությունը պատասխանն է Քրեական օրենսգրքում նախորդ տարվա հունիսին տեղի ունեցած փոփոխությունների, որոնց համաձայն ապաքրեականացվեց ծեծը: Բացառություն էին կազմում մոտ հարազատների ծեծը, որի համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Սենատոր Ելենա Միզուլինան անմիջապես դեմ էր հանդես եկել այս փոփոխություններին՝ հայտարարելով, որ դրանք «հակաընտանեկան» են: «Օրենքն արգելել է ընտանիքում հաշտությունը և ներումը: Բայց ներելու հատկությունը ազգային ավանդույթի մասի է, մասնավորապես, ուղղափառ ավանդույթի: Եվ այդ առումով «ապտակների մասին օրենքը» ատելության գործողություն է ընտանիքի նկատմամբ»,- ամբիոնից վրդովմունք էր հայտնել Միզուլինան:
Փոփոխությունների նախաձեռնողներն ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստվում են արագացված կարգով՝ մինչև հունվար, օրենք ընդունել ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին: