Չեչնիայում կրկին իրավապաշտպան է ձերբակալվել
Օյուբ Տիտտիևին ոստիկանության աշխատակիցները ձերկբակալել են Գրոզնիում, երբ նա աշխատանքի էր գնում «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցչության գրասենյակ:
Տիտիևի փաստաբանն ավելի ուշ լրատվամիջոցներին հաղորդել է, որ իրավապաշտպանի հանդեպ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 228-րդ հոդվածով՝ թմրանյութերի ապօրինի ձեռքբերում, պահպանում և տեղափոխում:
Չեչնիայի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ Տիտիևի մեքենայում «մարիխուանայի սպեցիֆիկ հոտով կասկածելի փաթեթ» է հայտնաբերվել:
Դատարանի որոշմամբ՝ Տիտիևը երկու ամսով կալանքի տակ է անռնված: Ոստիկանները նրա տուն են եկել Օյուբ Տիտիևի ազգականներին գտնելու նպատակով: Չեչնիայում լայնորեն տարածված է ազգականների միջոցով մեղադրյալի վրա ճնշում գործադրելու պրակտիկան, որոնք խոստովանական ցուցմունքներ չեն տալիս:
Եթե Տիտիևին պաշտոնական մեղադրանքներ առաջադրվեն, նա վերջին մի քանի տարում երրորդ ակտիվիստը կդառնա, որին դատում են 228-րդ հոդվածի համաձայն: Փորձագետներից շատերը կարծում են, որ նման կերպ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ազատվում է նրանցից, ովքեր փորձում են իրեն դիմակայել:
Օյուբ Տիտիևը գլխավորել է «Մեմորիալի» չեչենական ներկայացուցչությունն այն բանից հետո, երբ 2009թ-ին սպանվել է այդ կազմակերպությունը գլխավորող Նատալյա Էստեմիրովան:
«Մեմորիալի» աշխատակիցները Չեչնիայում զբաղվում են կորած (հաճախ՝ առևանգված) մարդկանց փնտրմամբ և իրավաբանական օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը:
Տեղի ունեցածի վերաբերյալ կտրուկ հայտարարությամբ արդեն հանդես է եկել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը: