Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար. Ռուսաստանը Ղրիմում զորքեր է կուտակում
Հրոմադսկոյեի նյութը
Ռուսաստանը ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ղրիմում՝ փորձելով թերակղզին ռազմաբազայի վերածել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Կիևում կայացած անվտանգության XI ֆորումին:
«Թերակղզում С-400 զենիթահրթիռային համալիրի հզոր հրթիռներ են տեղակայված, որոնք կարող են ինքնաթիռ խոցել մեր երկրի ցանկացած կետում… Դա վկայում է այն մասին, որ ռուս ագրեսորը Ղրիմում հզոր ռազմական ներուժ է կուտակում ոչ միայն այնտեղ իր ներկայությունը պաշտպանելու համար», — ասել է նա:
Տուրչինովի տվյալներով՝ Ղրիմում կենտրոնացված է ՌԴ մինչև 30 հազար զինվորական:
«Այնտեղ (Ղրիմում) շատ հզոր ռազմական ներուժ է կենտրոնացված: 22-րդ զորաբանակային կորպուսը Սևծովյան նավատորմի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերի դիվիզիայի այլ ստորաբաժանումներով կազմում է ավելի քան 30 հազար զինվորական», — հայտարարել է Տուրիչինովը:
Նա հաղորդել է նաև, որ հաջորդ շաբաթ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կքննարկի պատժամիջոցների կիրառումը՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նմանությամբ:
Hromadske-ի նյութերի հիման վրա