Ուժեղ երկրաշարժ Իրաքի և Իրանի սահմանին
фото: REUTERS/Tasnim News Agency
Նոյեմբերի 12-ի երեկոյան այդ երկու երկրների սահմանին 10-ից 7,3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Իրանում երկրաշարժի զոհերի թիվն ավելի շատ է, քան Իրաքում: Իրանի հեռուստատեսությունը հայտարարել է ավելի քան 200 զոհի և մոտ 1700 տուժածի մասին: Միաժամանակ Իրաքի իշխանությունները հաղորդում են 4 զոհի և 50 տուժած իրաքցիների մասին:
Իրաքի օդերևութաբանական կազմակերպությունն արդեն դիմել է իր երկրի քաղաքացիներին: Դրա ներկայացուցիչները ելույթ են ունեցել տեղական հեռուստատեսությամբ՝ խնդրելով հեռու մնալ բարձրահարկ շենքերից և չօգտվել վերելակներից:
Աղետի գոտի են ուղարկվել իրանցի, իրաքցի և թուրք փրկարարներ:
Տարածաշրջանը սեյսմավտանգ է համարվում: Երեկվա աղետը վերջին տարիների ընթացքում ուժեղագույնն է: