Ռուս լրագրող Ալեքսանդրա Շևչենկոյին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան
Ռուս ընդդիմադիր լրագրող Ալեքսանդրա Շևչենկոյին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Այդ մասին հայտնել է տեղեկատվական ծառայության ղեկավարը «Դոժդ» հեռուստաընկերության, որտեղ աշխատում է Շևչենկոն։
«Ալեքսանդր Շևչենկոյին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Առանց պատճառները բացատրելու։ Հիմա նրան հետադարձի ինքնաթիռ են նստեցնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
- «Թող գան տեսնեն՝ ինչ հակակրանք են վայելում»․ ՀՀ-ում անցանկալի անձանց մասին
- «Վրաստանը պետք է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքի». ՌԴ ԱԳՆ
- «Որոշվում է նաև Հայաստանի ապագան»․ հայ քաղաքագետը՝ Վրաստանի զարգացումների մասին
Վերջին ամիսներին Կրեմլի բազմաթիվ քննադատների՝ Ռուսաստանից և այլ երկրներից, առանց բացատրության արգելում են մուտք գործել Վրաստան:
Փետրվարի 14-ին ռուս ակտիվիստ և իրավապաշտպան, «Ոչ բռնությանը» ֆոնդի հիմնադիր Աննա Ռիվինային, ով իր երկրում «օտարերկրյա գործակալ» է հայտարարված, թույլ չտվեցին մուտք գործել Վրաստան։
Անցյալ տարվա սեպտեմբերի 5-ին Վրաստանից վտարվեց Կրեմլի ևս մեկ քննադատ՝ ռուս ֆոտոլրագրող Վասիլի Կրեստյանինովը։
2022 թվականի հուլիսի 20-ին ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին թույլ չտվեցին մուտք գործել Վրաստան։ Նա պատմել էր, որ Հայաստանով գնում էր Վրաստան, բայց Սադախլոյի անցակետում նրան արգելել են մուտք գործել երկիր։
Բացի այդ, 2022 թվականի հունիսի 16-ին Վրաստանը թույլ չի տվել սահմանը հատել կաբարդինո-բալկարացի բլոգեր Ինսու Լանդերին, ում նկատմամբ Ռուսաստանում շարունակվում է քրեական հետապնդումը։
Երբ Լանդերը փորձել է սահմանն անցնել, վրացի սահմանապահները ձերբակալել են նրան և երկու ժամ հարցաքննել։ Դրանից հետո տվել են փաստաթուղթ, որտեղ գրված է եղել, որ նրան սահմանը հատելու հարցում մերժել են «այլ պատճառներով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
2022 թվականի մարտի 5-ին «Դոժդ»-ի լրագրող Միխայիլ Ֆիշմանը պատմել էր Վրաստան իր անհաջող այցի մանրամասների մասին։ Նրան նույնպես թույլ չէին տվել մուտք գործել երկիր և հետ էին ուղարկել Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։ Սահմանին մերժման պատճառները Ֆիշմանին չէին բացատրել։
2022 թվականի հունվարի 31-ին Վրաստանն արգելել էր ռուս ընդդիմադիր գործիչ Դմիտրի Գուդկովի, իսկ ավելի վաղ՝ ռուս քաղաքական գործիչ Լյուբով Սոբոլի և լրագրող Իլյա Ազարի, ինչպես նաև ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի մուտքը երկիր։
Վրաստանի հետ սահմանից վտարվել էր նաև «Մեդիազոնա» ռուսական անկախ ակտիվիստական մեդիա խմբի լրագրող Դեյվիդ Ֆրանկելը։
Բացի այդ, առանց պատճառների պարզաբանման Վրաստան մուտք գործելն արգելվել էր ռուսական ընդդիմադիր կուսակցությունների մի քանի ներկայացուցիչների, որոնք հասարակական գործունեություն չեն ծավալում, որոնց անունները հայտնի չեն լայն հասարակությանը։ Ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ Վրաստանի կառավարությունը որևէ մեկնաբանություն չեն տալիս այդ հարցի վերաբերյալ։
Վերջին աղմկահարույց միջադեպը կապված էր ռուս այլախոհ գրող, պուտինյան ռեժիմի հակառակորդ Դմիտրի Բիկովի հետ, որին թույլ էին տվել Վրաստան մուտք գործել մի քանի ժամ ուշացումով: Բիկովի խոսքով՝ սահմանապահները վերցրել էին իր փաստաթղթերը, և նա Բաթումիի սահմանային անցակետում էր անցկացրել չորս ժամ։