Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպը պահպանվում է
Հուլիսի 24-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 451-ով և դարձել 36 613:
Մահացել է ևս 4 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 692-ի։
Առողջացել է ևս 490 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 25 734։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 153 814 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ ընդամենը 1 935:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Facebook-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել․
«Իսպանիայում իրականացված հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը։
60.000 հոգու հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ 5%-ի մոտ կան հակամարմիններ, իսկ կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է 70-90% իմունիտետ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ»: