Շեքի ադրբեջանական քաղաքի պատմական կենտրոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շեքի քաղաքի պատմական կենտրոնը՝ դրանում տեղակայված Խանի պալատով, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
• Շեբեքե․ ավանդական ադրբեջանական վիտրաժ
• Ադրբեջտանական քյալագայի գլխաշոր․ ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն պատրաստվում
Շեքի հնագույն քաղաքը տեղակայված է Մեծ Կովկասի հարավային լանջին։ Գլխավոր տեսարժան վայրը Խանի պալատն է, որը կառուցվել է XVIII դարում։ Դա Շեքիի խաների նախկին նստավայրն է։ Երկհարկանի շենքում վեց սենյակ կա, չորս միջանցք և երկու հայելային պատշգամբ։ Պալատի գրեթե բոլոր պատերը նախշերով են պատված, իսկ ճակատամասը վիտրաժներով պատուհաններ են զարդարում։
Տեղի և արտասահմանյան փորձագետները վեց տարի գնահատում էին պալատն ու Շեքիի ողջ պատմական կենտրոնը։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու մասին վերջնական որոշումն ընդունվել է 2019թ-ի հուլիսի 7-ին Բաքվի համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանին, հաղորդում է Azertag-ը։
Սա երրորդ դեպքն է, երբ ադրբեջանական պատմական հուշարձանները ներառվում են համաշխարհային ժառանգության ցանկում։ Դրա մեջ ներառված է նաև Բաքվի պատմական մասը (Իչերի Շեհերը)՝ Կույսի աշտարակով, և հնէաբանական Գոբուստան արգելոցն իր ժայռապատկերներով։