Նոր Tesla. 300 000 մարդ է հերթագրվել
Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկն իր Թվիթերում և Ինստագրամում հրապարակել է աշխարհում ամենահայտնի էլելկտրամոբիլի նոր մոդելի լուսանկարը:
Այն կարժենա $35 000՝ նախորդ մոդելից կրկնակի էժան, ինչը նոր Tesla-ին գնորդների շրջանում ավելի մեծ հաջողություն է խոստանում:
Կանխատեսումները դեռևս հաստատվում են: Երբ մեկ տարի առաջ ընկերությունը հայտարարեց նոր մոդելի թողարկման մասին, նա բոլոր ցանկացողներին առաջարկեց հազար դոլարի չափ կանխավճար տալ այն գնելու իրավունք ունենալու համար: Մի քանի ժամվա ընթացքում 300 հազար մարդուց բաղկացած հերթ գոյացավ: Tesla-ն զգուշացրեց, որ նոր մեքենայի պահանջարկը կկարողանա բավարարել միայն 2018թ-ի վերջին:
Tesla-ի նոր մոդելն առաջինը կլինի հենց Իլոն Մասկինը: Տնօրենների խորհրդի անդամներից մեկը գնել է նման գնման իրավունքն ու սերտիֆիկատը նվիրել Մասկին նրա 46-ամյակին: