Նոր Սահմանադրությունն աշխատանքային հսկողություն չի պարունակում
Վրաստանում աշխատանքային հսկողության մարմին չի ստեղծվելու: Իշխող թիմը հաշվի չի առել ոչ կառավարական կազմակերպությունների նախաձեռնությունը, որոնք առաջարկում էին Սահմանադրությունում դրույթ մտցնել, որի համաձայն պետությունն իր վրա է վերցնում աշխատանքային հսկողության մարմնի ստեղծումը: Սահմանադրական փոփոխությունների վերջին տարբերակն այն չի պարունակում:
«Իշխանությունն այդ դրույթը Սահմանադրությունից հանելը բացատրում է կառավարության տնտեսական թիմի ճնշմամբ», — հայտարարել է սահմանադրական հանձնաժողովի անդամ, իրավաբան Վախուշտի Մենաբդեն:
Ոչ կառավարական կազմակերպություններից բացի աշխատանքային հսկողության մարմին իշխանություններին առաջարկել է ստեղծել և Սահմանադրությունում համապատասխան դրույթ ավելացնել նաև օմբուդսմենը:
Նման մարմնի ստեղծման անհրաժեշտության մասին է խոսում նաև վիճակագրությունը: EMC Մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնի տվյալներով՝ 2011-2015թթ-ին Վրաստանում աշխատավայրերում 212 մարդ է մահացել, 691-ը վնասվածքներ է ստացել:
Մինչև 2006թ-ն աշխատանքային օբյեկտներում անվտանգության նորմերի պահպանումը աշխատանքի պաշտպանության տեսչության պարտականությունն էր, սակայն Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելուց հետո այդ ծառայությունը լուծարվել է:
Հիշեցնենք, որ այժմ Վրաստանը պատրաստվում է փոխել Սահմանադրությունը: Նոր հիմնական օրենքի վրա աշխատում է հատուկ սահմանադրական հանձնաժողով, որն ապրիլի վերջին խորհրդարանի դիտարկմանը կներկայացնի առաջարկվող փոփոխությունները: