Նարուտո, վերջապես հանձնվեցի՞ր
Ամեն ինչ սկսվել է որպես ճապոնական մշակույթի ընկերական երեկույթ: Այսօր՝ 4 տարի հետո, Azecon փոսփլեյ փառատոնը միանգամայն պատկառելի միջոցառում է կոմիքսների, գեյմերների, անիմեի ու պարզապես հանդերձավորված հավաքույթների սիրահարների համար:
Ադրբեջանում քոսփսլեյը համեմատաբար նոր երևույթ է, և նոր սերնդի համար, հնարավոր է, մի փոքր վայրի է թվում. հավաքվում են միանգամայն հասուն մարդիկ՝ հագնված մուլտերի և ֆիլմերի հերոսների պես: Բայց երիտասարդության համար դա հիանալի հնարավորություն է նոր ծանոթություններ հաստատելու և զվարճանալու համար:
Այս տարի առաջին հայացքից հանդերձներն ավելի քիչ էին, քան անցյալ տարի, բայց ակնհայտ է, որ դրանց վրա ավելի շատ էին աշխատել: Երիտասարդության մոտ նոր կուռքեր են հայտնվել: «Նարուտո» անվերջ սերիալը, ի վերջո, զիջել է դիրքերը, և առաջին պլան են դուրս եկել սուպերհերոսները, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել Marvel-ին: Ինչպես նաև, ի դեպ, կոմիքսների ժողովրդականության նոր ալիքի համար:
Որոշակի կազմակերպչական խնդիրներ են ծագել, ինչը բնորոշ է Բաքվում նման միջոցառումներին. հյուրընկալողներն անուշադրության են մատնել հյուրերին: Ինչը, չնայած, ոչ մեկին չի խանգարել հիանալի ժամանակ անցկացնել:
Հրապարակվել է 18.08.2016