Նախագա՞հ, թե՞ խորհրդարան
20:00 / դեկտեմբերի 7
Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց սահմանդրական հանրաքվեի նախնական արդյունքները: Սահմանդրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին ‘կողմ’ քվեարկել է 825 622 քաղաքացի, ‘դեմ’՝ 421 593: Դա նշանակում է, որ Հայաստանը քվեարկեց կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգին անցնելու օգտին:
__________________________________________________________________________________________________
20:00 / դեկտեմբերի 6
Քվեարկությունն ավարտված է, ընտրատեղամասերը սկսում են ձայների հաշվարկը:
__________________________________________________________________________________________________
19:00 / դեկտեմբերի 6
Ի՞նչ էին գրում հայկական լրատվամիջոցները քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին
Հայաստանի ցանցային ռեսուրսները քվեարկության ամբողջ ընթացքում տեղեկություններ էին հաղորդում ընտրական տեղամասերից: Ահա թե ինչ էին գրում նրանց թղթակիցները՝ թվարկման կարգով.
1. Կոնկրետ ընտրատարածքի ընտրացուցակներում հայտնաբերվել են բնակիչներ, որոնք այլ հասցեներում են գրանցված:
2. Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել լրագրողին նկարահանումներ անցկացնել:
3. Բաժանվել են “ընտրակաշառքներ:
4. Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները փորձում են ազդել ընտրատեղամասի հանձնաժողովի անդամների վրա:
5. Վստահված անձինք համոզում էին հանձնաժողովի անդամներին թույլ տալ ընտրողներից մեկին քվեարկել նաև ուրիշների փոխարեն, որոնց անձնագրերը քաղաքացին բերել էր իր հետ:
6. Դիտորդներն իրենց թույլ են տվել ավելորդ արտահայտություններ ու խոսակցություններ:
7. Հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է դիտորդների աշխատանքը:
8. Քվեարկման գաղտնիության խախտում է տեցի ունեցել:
9. Ավտոմեքենաները (օրինակ, կոնկրետ ընկերությունների տաքսիներ, միկրոավտոբուսները) ընտրողների են տեղափոխել ընտրատեղամասեր:
10. Անօրինական լցոնումներ են տեղի ունեցել:
______________________________________________________________________________________________________________________________________________
17:00 / դեկտեբբերի 6
Ժամը 17:00 դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, հանրաքվեին մասնակցել է 1 միլիոն 5 հազար 333 մարդ, դա կազմում է ընտրողների 39.17 տոկոսը:
__________________________________________________________________________________________________
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն ընթացքի մեջ է: Քվեարկողների քանակը, ըստ ոստիկանության տվյալների, կազմում է 2 մլն 550 հազ. 323 մարդ: Եթե քաղաքացիների մեծ մասը կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կկատարի խորհրդարանականին:
Ընթացքին հետևելու է 3006 դիտորդ 18 տեղական և 123 միջազգային կազմակերպություններից:
1997 ընտրական տեղամասերում քվեարկությունը սկսվել է առավոտյան 8.00-ից և կավարտվի 20.00-ին: Հայաստանի ԿԸՀ-ն քվեարկության մասին տվյալներ է հաղորդելու ամեն 3 ժամը մեկ: JAMnews-ի թղթակիցները ևս հետևելու են իրավիճակին:
JAMnews-ի Սյունիքի թղթակիցը հաղորդում է, թե ինչպես է ընթանում հանրաքվեն Հալիձորի 37/27 ընտրատեղամասում.
«Քվեարկողների թիվը 442 է: Շուրջ 600 բնակիչ ունեցող համայնքում բնակիչները իրազեկված չեն սահմանադրական փոփոխությունների մասին, ու ինչպես բնակիչներից են ասում «պարզապես եկել են ընտրության»:
Տեղեկություն սոցիալական ցանցերից
Լրագրողները սոցիալալական ցանցերում տարածեցին հետևյալ տեսանյութը, ուր երևում է, թե ինչպես է ՀՀԿ վստահված անձը կոտրում է Իլուրի (ilur.am) թղթակցի ֆոտոխցիկը 10/20 տեղամասում (Երևան, թիվ 114 դպրոց): Ներկայումս վստահված անձը բերման է ենթարկված ոստիկանական բաժանմունք:
Ընտրություններ Շիրակի մարզում՝ հանրաքվեին զուգահեռ
JAMnews-ի թղթակիցը հաղորդում է. ‘Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ Շիրակի մարզի 10 համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ: Մարզի Գեղանիստ, Գառնառիճ, Շիրակ, Պեմզաշեն, Բասեն, Տուֆաշեն, Վահրամաբերդ համայնքներում բնակիչները պետք է համայնքի ղերկավար ընտրեն, իսկ Անուշավան, Արեւիկ համայնքներում՝ ավագանի, եւ միայն Նահապետավան գյուղում է, որ հանրաքվեին զուգահեռ միաժամանակ ընթանալու են համայնքապետի ու ավագանու ընտրություններ: Նշված գյուղերում հանձնաժողովն աշխատելու է կրկնակի ծանրաբեռնվածությամբ: Շիրակի մարզի Նահապետավան գյուղում քվեարկությունն ավարտվելուց հետո հարկ կլինի հաշվել երեք արկղի պարունակություն’:
__________________________________________________________________________________________________
Այս թեմայի շուրջ մանրամասներ՝ հանրաքվեի նախօրեին. այստեղ և այստեղ: