«Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը». Յուլիա Նավալնայայի տեսաուղերձը
Յուլիա Նավալնայայի ուղերձը
Յուլիա Նավալնայան տեսաուղերձ է ձայնագրել, որում տեղեկացրել է, որ շարունակելու է սպանված ամուսնու՝ Ալեքսեյ Նավալնիի գործը։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի YouTube-ի ալիքում։ Քաղաքական գործչի այրին ամուսնու մահից հետո նոր հայտարարություն է արել: Նա բոլորին կոչ է արել կանգնել իր կողքին։
«Սպանելով Ալեքսեյին՝ Պուտինը սպանեց իմ կեսին՝ սրտիս և հոգուս կեսին։ Բայց մյուս կեսը դեռ ինձ հետ է, և այն ինձ ասում է, որ ես իրավունք չունեմ հանձնվելու։ <…> Պայքարեք և մի հանձնվեք: Ես չեմ վախենում, դուք էլ մի՛ վախեցեք»,- ասել է նա։
Նավալնայան իր տեսանյութում հայտարարել է, որ գիտի, թե ինչու է սպանվել քաղաքական գործիչը. «Մենք գիտենք, թե կոնկրետ ինչի համար է Պուտինը երեք օր առաջ սպանել Ալեքսեյին։ Մենք ձեզ շուտով կպատմենք այդ մասին: Մենք անպայման կպարզենք, թե կոնկրետ ով և ինչպես է իրականացրել այդ հանցագործությունը։ Մենք կհնչեցնենք նրանց ազգանունները և ցույց կտանք նրանց դեմքերը»,- նշել է Նավալնայան։