Մուսուլման մեսխերի մասին Jam-News-ի հոդվածն օմբուդսմենի մրցանակին է արժանացել
Jam-news-ի «Մուսուլման մեսխեր. դժվարին վերադարձ հայրենիք» հոդվածն առաջին տեղն է զբաղեցրել օմբուդսմենի հայտարարած «Հանդուրժողականություն և բազմազանություն» մրցույթում: Հոդվածի հեղինակը «Սամխրեթիս կարիբչե» պարբերականի լրագրող Նինո Նարիմանաշվիլին է: Դրանում խոսվում է Մեսխեթիից 1944թ-ի նոյեմբերին Ստալինի հրամանով արտաքսված 120 հազար մուսուլմանների պատմության և նրանց հետնորդների՝ Վրաստան վերադառնալու մասին:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Լիբերալի» պարբերականի լրագրող Զուրաբ Վարդիաշվիլիի «Ինչ է մեզ սովորեցնում պատմությունը» հոդվածը:
Երրորդ տեղը զբաղեցրել է «Սամխրեթիս կարիբչե» հիշատակված պարբերականի «Հավատքի դարձված սրբավայրեր» հրապարակումը:
Մրցույթի արդյունքները հայտարարվել են այսօր՝ նոյեմբերի 17-ին, հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ: