Մոտ մեկ միլիոն մարդ է այցելել Նովրուզի փառատոնն Ադրբեջանում
Մոտ մեկ միլիոն մարդ է այցելել Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող Նովրուզի փառատոն, նշում են Զբոսաշրջության պրոպագանադայի ազգային բյուրոյում:











Նովրուզի փառատոնը Բաքվում անցկացվում է արդեն երկրորդ տարին: Այս տարի փառատոնի և տոնավաճառի համար հատկացվել է Բաքվի գլխավոր՝ Շատրվանների հրապարակը: Այնտեղ հուշանվերներով կրպակներ են տեղադրվել, կարելի է փորձել ազգային խոհանոցի ուտեստներ և լսել ժողովրդական երաժշտություն: Երեկոյան համերգներ են լինում:
Ընդհանուր առմամբ քաղաքում հիմա շատ են զբոսաշրջիկները, հատկապես՝ Իրանից, որտեղ այս տոնը նույնպես նշվում է պետական մակարդակով:
«Մեր շրջանառությունը գրեթե կրկնակի աճել է: Զբոսաշրջիկները նախընտրում են պատվիրել ադրբեջանական ազգային ուտեստներ: Ոմանք հետո հեռախոսով են պատվերներ անում», — ասում է Բաքվի ռեստորաններից մեկի մենեջերը:
Զանգվածային տոնախմբություններ են անցկացվել նաև Բաքվի հին թաղամասում և կենտրոնական փողոցներում:
«Երկու ամսվա արդյունքում զբոսաշրջիկների հոսքը երկիր աճել է 12%-ով՝ ի տարբերություն նախորդ տարվա: Նախորդ տարի աճը կազմել է 20%՝ ի տարբերություն 2016թ-ի: Նովրուզի տոնին շատ զբոսաշրջիկներ են եկել ԱՊՀ երկրներից և Իրանից: Այս տարի, կարելի է ասել, որ փառատոնը երեք օրում այցելել է մի քանի հարյուր հազար մարդ, և այդ թիվը մոտենում է միլիոնին: Սակայն անգամ մեկ շաբաթ չի անցել դեռ», — JAMnews-ին ասել է Ադրբեջանի զբոսաշրջության պրոպագանդայի բյուրոյի ղեկավար Ֆուադ Նագիևը:
Փառատոնը կշարունակվի ևս երկու օր: