Մոլդովայի նախագահը հյուրանոցային համարի համար օրական ավելի քան 4 հազար եվրո է վճարում
ZIARUL DE GARDA-ի նյութերի հիման վրա
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն ընտանիքով հանգստանում է Թուրքիայի միջերկրածովյան ափի շքեղ հյուրանոցում, որի համարի գինը սկսվում է 4 հազար եվրոյից: Ընդ որում, նրա աշխատավարձը 700 եվրոյից պակաս է:
Այս մասին հաղորդում է մոլդովական ZdG թերթը՝ դա որակելով որպես կոռուպցիայի նշան:
Նախագահը Ֆեյսբուքյան իր էջում ինքնաթիռում արված լուսանկար է հրապարակել, որում կնոջ և կրտսեր որդու հետ է՝ պարզաբանելով, որ նա իր ընտանիքի հետ հանգստանում է Միերկրական ծովում՝ թուրքական Անթալիայում:
Մոլդովական ZdG թերթ-ին հայտնի է դարձել, որ նրանք կանգ են առել ծովափնյա շքեղ հյուրանոցում, որի համարների գինը սկսվում է 4 հազար եվրոյից:
Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նախագահը չի նշել, թե որքան է տևելու իր արձակուրդը: Որոշ ժամանակ անց նա նոր գրառում է կատարել և նշել, որ ZdG տվյալները սխալ են, որ չի քննարկելու այդ թեման և հավելել է, որ Թուրքիայում հանգստանալու հնարավորությունը նախագահական ընտանիքին է տրամադրվել Անթալիայում Մոլդովայի պատվո հյուպատոսի կողմից:
ZdG-ին միանգամից կապվել է պատվո հյուպատոսի հետ, որն ասել է, որ ոչինչ չգիտի երկրի ղեկավարի արձակուրդի մասին և նույնիսկ չի զրուցել նրա հետ վերջին ամսվա ընթացքում:
Իգոր Դոդոնի աշխատավարձը նախագահի պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2016թ-ի դեկտեմբերից, կազմում է մոտ 636 եվրո: Դա նշանակում է, որ այդ պաշտոնում գտնվելու 5 ամսվա ընթացքում նա վաստակել է ընդամենը 3500 եվրո:
Մոլդովայի նախագահն առաջին անգամ չէ, որ թանկ հանգստավայրերի հանդեպ իր սերն է դրսևորում, գրում է ZdG-ին: Մինչ այս նրան ազգականների և թիկնապահների հետ միասին տեսել են Սոչիում, Իրանում և Բրեյ-Չերվինիա նորաձև իտալական հանգստավայրում: