Միասեռական ամուսնությունները Գերմանիայում օրինական են դարձել
Independent-ի նյութերի հիման վրա
Գերմանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել միասեռական ամուսնությունների օրինականացմանը: 393 պատգամավոր կողմ է քվեարկել, 226-ը՝ դեմ:
Քրիստոնեադեմոկրատական միությունը՝ կանցլեր Մերկելի կուսակցությունն, ազատվել է կուսակցական կարգապահությանը համապատասխան քվեարկելու անհրաժեշտությունից: Դրա ներկայացուցիչների մեծ մասը կողմ է քվեարկել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին հավասար իրավունքներ տրամադրելուն:
Ինքը՝ կանցլեր Մերկելը, դեմ է քվեարկել նոր օրենքին՝ պնդելով, որ «ամուսնոթյունը կնոջ ու տղամարդու միությունն է»: Այնուամենայնիվ, քվեարկությունից հետո նա հայտարարել է, որ հույս ունի, որ այդ օրնեքի ընդունման արդյունքում «կամրապնդվի սոցիալական միասնությունը»:
Independent թերթի կողմից հարցված քաղաքական մեկնաբանները կարծում են, որ Անգելա Մերկելը ճիշտ մանևր է արել սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնց արդյունքը կկանխորոշի կանցլերի թեկնածությունը: Մի կողմից, նա պահպանողական ընտրողների համակրանքն է առաջացրել՝ դեմ քվեարկելով: Մյուս կողմից, չի գժտվել ձախ կուսակցությունների հետ՝ նրանց չխոչընդոտելով գեյ-ամուսնությունների մասին օրենքը խորհրդարանի քվեարկությանը ներկայացնել: