Միանգամից 2 հրդեհ Հայաստանի անտառներում
Վերջին օրերին Հայաստանում միանգամից 2 հրդեհ է բռնկվել:
Հայաստանի Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի մոտակայքում խոտածածկ տարածքում 3 օր առաջ խոշոր հրդեհ էր բռնկվել, որը մարելու համար մինչ այս պահը աշխատանքներ են տարվում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից լրատվամիջոցներին փոխանցել են, որ վառվում է 400-ից 500 հեկտար քառակուսի մետր տարածք: ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ հրդեհվող տարածքի շրջակայքում փորվել են խրամուղիներ, որպեսզի հրդեհը չտարածվի:
Անտառի հրդեհելու մեջ կասկածվում է 43-ամյա Կարեն Հակոբյանը: Արտավանի նախկին գյուղապետը լրատվամիջոցներին ասել է, որ Կարեն Հակոբյանը Արցախյան պատերազմի մասնակից է, հաշմանդամ, ունի 3 անչափահաս երեխա, ապրում է սոցիալական վատ պայմաններում:
Նախկին գյուղապետը նշել է, որ անտառը հրդեհելու հիմնական վարկածն այն է, որ մեքենայի խլացուցիչը հանելու պատճառով կայծեր են դուրս թռել խոտով ծածկված տարածքի վրա, ինչից էլ բռնկվել է հրդեհը:
Այսօր ահազանգ է ստացվել, որ հրդեհվում է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի բուսածածկ տարածքը: Հրդեհը մարելու համար դեպքի վայր են մեկնել հրշեջներ: