Մարնեուլիի քաղաքապետը կալանավորվել է անմարդկային վերաբերմունքի համար
Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը կալանավորվել է քաղաքացի Է. Ա.-ի հանդեպ խմբակային անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, վերջինիս նվաստացնելու համար: Քննությունը վարում է Քվեմո Քարթլիի դատախազությունը:
Քաղաքացի Է.Ա.-ն, որը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովի հասցեին ցենզուրայից դուրս արտահայտություններ է արել, բռնության զոհ է դարձել: Այս մասին տեղեկատվությունը հունիսի 12-ին տարածել է Մարնեուլիի համայնքային ռադիոն և Մոնիտոր ստուդիան:
Է.Ա.-ն մի քանի օր առաջ «Մի՛ սպանիր» ակցիային իր ելույթի ժամանակ վիրավորանք է հասցրել Իվանիշվիլիին և Աբազովին: Տեսագրությունը, որը գրանցել է, թե ինչպես է նա վատաբանում Իվանիշվիլիին և Աբազովին, տարածվել է սոցցանցերում: Ավելի ուշ նրան ստիպել են հանրային կերպով ներողություն խնդրել և դեմքին քսել սեփական մեզը: Տեսագրությունները տարածվել են համացանցում: Է.Ա.-ն այն անձանց ազգանունների փոխարեն, որոնց հեռակա վիրավորել էր, ներողություն խնդրելիս նշում է «41» թիվը. իշխող «Վրացական երազանքն» այս համարի ներքո էր մասնակցում ընտրարշավին:
Վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունում ասվում է, որ Է.Ա.-ին «պատժելու» հրամանը տվել է Մարնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը: Մարդու արժանապատվությունը նվաստացնող հաշվեհարդարին մասնակցել է անձամբ Աբազովն ու «Վրացական երազանքի» տեղի այլ ներկայացւոցիչները: Աբազովը հերքում է դա:
«Ես տեղյակ չեմ, տեսանյութը չեմ տեսել: Այդ մադուն ծանոթ չեմ: Որախ եմ, որ չեմ էլ տեսել և ոչինչ չեմ լսել կատարվածի մասին: Այդ տեսագրությունը չեմ պատրաստվում նայել, ենթադրում եմ, որ տհաճ բան է», — հայտարարել է Աբազովը «Մոնիտոր ստուդիային»:
მოქალაქე, რომელმაც პარლამენტთან აქციაზე ბიძინა ივანიშვილს და მარნეულის მერს აგინა, ძალადობის მსხვერპლი გახდა. გავრცელდა ვიდეოები, სადაც ეს მოქალაქე ბოდიშს იხდის და სახეზე სავარაუდოდ შარდს ისვამს
Posted by სტუდია მონიტორი on სამშაბათი, 12 ივნისი, 2018
Լրագրողները չեն կարողացել հանդիպել ենթադրյալ զոհի հետ: Նա գտնվելիս է եղել ոստիկանության վարչությունում:
Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել՝ ՔՕ 144-3 հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է «մարդու արժանապատվության նվաստացում» կամ «անմարդկային վերաբերմունք»: Գործը քննում է Քվեմո Քարթլիի դատախազությունը: