Մահացել է Ֆազիլ Իսկանդերը
Մահացել է աբխազ գրող Ֆազիլ Իսկանդերը: Նա երկար ժամանակ է՝ հիվանդ էր և մահացել է մերձմոսկովյան Պերեդելկինոյի իր ամառանոցում: Նա 87 տարեկան էր:
Ֆազիլ Իսկանդերը մի քանի չափածո և արձակ ստեղծագործությունների հեղինակ է, դրանց մեծ մասը երգիծանք է, օրինակ “Այծատուրի համաստեղությունը, “Ճագարներ և վիշապօձեր, “Հերակլեսի տասներեքերորդ սխրագործությունը, “Սանդրոն Չեգեմից: Գրողը պարգևատրվել է Աբխազիայի “Առաջին աստիճանի փառք ու պատիվ շքանշանով:
2008թ-ի պատերազմից հետո Ֆազիլ Իսկանդերը սատարեց Աբխազիայի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը: Միաժամանակ նա կոչ արեց չսրել հակամարտությունը և “վերաուղղել Աբխազիայի բնակիչների գիտակցությունը դեպի աշխատանք, որը կատարում է յուրաքանչյուր ազգ:
Այժմ որոշվում է, թե որտեղ են թաղելու մեծ գրողին: Աբխազիայի իշխանությունները Ֆազիլ Իսկանդերի հարազատներին առաջարկել են նրան հուղարկավորել Սուխումի կենտրոնում, որտեղ գրողը ծնվել ու մեծացել է:
Աբխազ ռեժիսոր Իբրահիմ Չկադուան Ֆազիլ Իսկանդերի մասին 2 փաստագրական ֆիլմ է նկարել, մեկը՝ 2004-ին, մյուսը՝ 2014-ին: Այժմ, երբ Իսկանդերն արդեն հեռացել է կյանքից, երկու ֆիլմերն էլ անգնահատելի են:
Հրապարակվել է 1.08.2016