Մահացել է Ադրբեջանում ծառի ճյուղերի ընկնելուց տուժածներից մեկը
Մահացել է Ադրբեջանում հինգհարյուրամյա ծառի ճյուղերի ընկնելուց տուժածներից մեկը։ Հինգ մարդ հիվանդանոցում է։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 14-ին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Շեքի քաղաքում։
• Ադրբեջանական քյալագայի գլխաշորեր․ ի՞նչ է դա և ինչպե՞ս են պատրաստում
• Կարտոֆիլ՝ ծառից, մանդարին և այլ մրգեր․ 25 լուսանկար Ադրբեջանի հարավից
Մանրամասները
Հին սոսին աճում է Շեքիի խաների պալատի՝ տեղի տեսարժան գլխավոր վայրի բակում, որտեղ հանգստյան օրերին զբոսաշրջիկները լիքն են։ Կիրակի՝ հուլիսի 14-ին, ծառի մի քանի ծանր ճյուղեր կոտրվել և ընկել են մարդկանց վրա, որոնք այդ պահին մոտակայքում են եղել։
Տուժել է 19 մարդ, այդ թվում՝ մի քանի արաբ զբոսաշրջիկ։ Չորս մարդ ծանր վիճակում տեղափոխվել է Բաքու բուժման։ Եվս մեկ հոգի մնացել է Շեքիի հիանդանոցում։
32-ամյա Խաթիրա Աղամալիևայի անունը հոսպիտալացվածների նախնական ցուցակում չի եղել։ Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրան Շեքիի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխել ազդրի բեկորային վնասվածքով և տրավմատիկ շոկով։ Հուլիսի 15-ին նա մահացել է։
Պատճառները
Դեպքի վայր է անմիջապես ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռն ու զբոսաշրջության պետական գործակալության ներկայացուցիչներն, ինչպես նաև մայրաքաղաքի բժիշկները։ Իրավիճակն իր անմիջական վերահսկողության տակ է առել նախագահ Իլհամ Ալիևը։
Փորձագետներն ու գլխավոր դատախազության աշխատակիցները համատեղ հետաքննություն են անցկացրել՝ պարզելու համար ճյուղերի ընկնելու պատճառը։
Հիմնական վարկածն այն է, որ դրանք կոտրել է Շեքիում այդ օրերին մոլեգնող ուժեղ քամին։
Միջադեպից մեկ շաբաթ առաջ Շեքիի խաների պալատը քաղաքի պատմական կենտրոնի հետ միասին ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Պալատի մոտ աճող սոսին (կամ «խանի չինարը») ինքնին տեսարժան ծառ է․ այն տնկվել է 1530թ—ին և ներառված է Ադրբեջանի Կարմիր գրքում։