ՄԱԿ-ի բյուջեն կրճատվել է 285 մլն դոլարով
2018-2019թթ-ին ՄԱԿ-ի բյուջեն 285 մլն դոլարով պակաս կլինի ի տարբերություն նախորդ երկու տարիների, հաղորդում է CNN-ը: Դա 85մլն դոլարով ավել է այն կրճատումից, որին համաձայնել էր ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերին:
Այդ որոշման լոբբինգով զբաղվել է ամրիկյան կողմն ու անձամբ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: «Մենք այլևս թույլ չենք տա, որ ՄԱԿ-ը չարաշահի ամերիկացիների առատաձեռնությունը», — հայտարարել է նա:
ՄԱԿ-ի 2016-2017թթ-ի բյուջեն կազմել է 5,39 մլրդ դոլար: Ամենամեծ ներդրումն անում է ԱՄՆ-ն: Թե ինչպես կփոխվի ԱՄՆ մասնաբաժինը նոր բյուջեում, հայտնի չէ:
ԱՄՆ և ՄԱԿ-ի միջև կոնֆլիկտը սրվել է դեկտեմբերի 21-ին, երբ կազմակերպության անդամ պետությունների մեծ մասի ներկայացուցիչները կողմ են քվեարկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշման դատապարտմանը:
Այդ քվեարկության նախօրեին Թրամփը սպառնացել էր կրճատել այն երկրների աջակցությունը, որոնք իր որոշման դատապարտմանը կողմ կքվեարկեն: