Ճանապարհային ոստիկանությունը բաքվեցիներին խնդրում է լվանալ մեքենաները
Բաքվի ճանապարհային ոստիկանության գլխավոր պետական վարչությունը մամուլի միջոցով դիմել է վարորդներին ու խնդրել հետևել իրենց մեքենաների արտաքին տեսքին և դրանք մաքուր պահել: Ըստ Ճանապարհային ոստիկանության դիտարկումների՝ վերջերս քաղաքի փողոցներում այն աստիճան կեղտոտ մեքենաներ են հանդիպում, որ պետհամարանիշներն անգամ չեն երևում: Դա փչացնում է քաղաքի էսթետիկ տեսքն ու խայտառակում այն զբոսաշրջիկների առջև: Էլ չենք խոսում այն մասին, որ դրա համար Ադրբեջանի Վարչական օրենսգրքում մոտ 40 մանաթ (24 դոլար) տուգանք է նախատեսված: