Ձիարշավային տոն
Սենակի փոքր քաղաքի ձիարշավարանը բազմամարդ է. շոգից նվաղած, սակայն ոգևորությունը չկորցրած հանդիսատեսը լարված հետևում է ձիարշավին: Հավաքվածների շարքում շատ են տեղացիները, սակայն հյուրերն էլ քիչ չեն, ընդ որում՝ ոչ միայն Սամեգրելոյի, արշավին հետևողների և մասնակիցների մեծ մասն այլ շրջաններից է:
Մերթընդմերթ բացականչություններ և ծափահարություններ են լսվում: Մի փոքր հեռվում այս շրջանին հատուկ ուտեստների, արհեստների և գյուղմթերքի ցուցադրություն է: Ձիարշավից առաջ փոքր համերգ տեղի ունեցավ՝ վրացական պարերի կատարում: Սենակի քաղաքը, որը երկար ժամանակ մոռացության էր մատնված, կարծես մեջքն ուղղած լինի անսպասելի ուշադրությունից:
Մարուլան այս շրջանի համար ավանդական ձիարշավ է, որը Սենակիում երկար դադարից հետո առաջին անգամ է անցկացվում:
Ձիարշավի առաջին պաշտոնական տոնը Սենակիում, երբ այն դեռ Ցխակայա էր կոչվում, անցկացվել է գրեթե 90 տարի առաջ՝ 1927թ-ին: Այդ օրվանից Մարուլան դարձել էր ամենամյա ժողովրդական տոն, որը մեծ թվով երկրպագուներ և մարզիկներ է հավաքում:
90-ականների սկզբին Սենակիի ենթակառուցվածքներն անկում ապրեցին Սամեգրելո շրջանի կրիմինալ զանգվածի ակտիվացման և ռազմական գործողություններին մոտ լինելու հետևանքով. այն Աբխազիայից 70 կմ հեռավորության վրա է գտնվում, որտեղ պատերազմ էր:
Այդքան երկար դադարից հետո տոնն ավելի մեծ գրավչություն ունի:
Հրապարակվել է 27.06.2016