Հուլիսին հնարավոր է տեղի ունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում
Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները առաջիկայում հանդիպեն: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է լրագրողներին, որ դա հնարավոր է տեղի ունենա հուլիսին:
ՀՀ ԱԳ նախարարը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, կարևորելով արցախյան կողմի մասնակցությունը բանակցային գործընթացին:
«Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա, ի դեպ, եռանախագահող երկրների համաձայնությամբ է որոշվել։ Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: