Հյուրանոցները բարգավաճում են Ադրբեջանում
Թարմ պաշտոնական վիճակագրությունը զբոսաշրջային ոլորտում հետաքրքիր թվեր է ցույց տալիս.
[yes_list]
- Ադրբեջանի հյուրանոցները նախորդ տարվա համեմատ մեկուկես անգամ ավելի շատ հյուրեր են ընդունել (42.9%-ով ավել):
- Զբոսաշրջիկները երկրում միջինում երկու գիշեր են անցկացրել, դա երկու անգամ ավելի շատ է, քան նախորդ տարի:
- Ավելի շատ զբոսաշրջիկներ եկել են Գաբալայի շրջան, որտեղ համեմատաբար վերջերս նոր զբոսաշրջային համալիր են բացել: Հյուրանոցների զբաղվածությունն այստեղ կազմում է 88%:
- Զբոսաշրջության եկամուտներն ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի ընթացքում գրեթե 40%-ով ավելին են, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
- Տասը հազար մարդ այժմ աշխատում է զբոսաշրջության ոլորտում, և դա 11.8%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
[/yes_list]
«Վիճակագրությունը հետաքրքիր ցուցանիշներ է արտացոլում շրջանների վերաբերյալ: Ինչպես պարզվել է, Գաբալան և Շահդաղը փաստացի հաջող զբոսաշրջային տարածքների են վերածվել», — ասում է փորձագետ-տնտեսագետ Թորգուլ Մաշալին:
Գաբալայի շրջանում և Շահդաղի ազգային պարկում (համապատասխանաբար Ադրբեջանի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում) համեմատաբար վերջերս են կառուցվել զբոսաշրջային համալիրներ. մի քանի հյուրանոց և արհեստական ձյունով լեռնադահուկային հանգստավայրեր:
Օգտագործվել են տվյալներ Թորգուլ Մաշալիի հոդվածից