ՀՀ կառավարությունը կրճատում է նախարարների թիվը
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել կրճատել նախարարների թիվը: Փոփոխության նպատակն է գործադիր մարմնի կառուցվածքը համապատասխանեցնել սահմանադրության նոր պահանջներին:
2015թ.-ին հանրաքվեով ընդունված սահմանադրության փոփոխությունների արդյունքում 147-րդ հոդվածով փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել 3-ը, իսկ նախարարներինը`18-ը:
Ուստի որոշվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար քաղաքական պաշտոնը փոխարինել կառավարության աշխատակազմի ղեկավար հայեցողական պաշտոնով:
Նշենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը ստեծվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, ով այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն է: