Հարցում. ռուսներն արդարացված են համարում Հարավային Օսիայի անկախության ճանաչումը
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 80 տոկոսը սատարում է Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ռուսական իշխանությունների որոշումը: Դեմ է արտահայտվել հարցված ռուսների 9 տոկոսը, փոխանցում է «Կոմերսանտը»:
Հարցման մասնակիցների մեկ երրորդին (36%) շարունակում է հետևել հանրապետությունում կատարվող իրադարձություններին 2008թ-ի ռազմական կոնֆլիկտից առաջ: Հարցվածների 81-ը կարծում է, որ Ռուսաստանը ճիշտ է արել, որ այն ժամանակ աջակցել է Հարավային Օսիային:
Հարցվածների 31 տոկոսը կարծում է, որ ռուս-վրացական հարաբերություններն այսօրվա դրությամբ կարգավորվել են: Հարցվածների 29 տոկոսը Վրաստանի հետ հարաբերությունները սառն է անվանել, 7%-ը՝ լարված: Հարցվածների ևս 7 տոկոսը Վրաստանի հետ հարաբերությունները գնահատել է որպես բարեկամական և բարիդրացիական:
- Համառուսական հարցումն անցկացվել է 2018 թ-ի օգոստոսի 6-ին 18 տարեկանից բարձր տարիքի 1600 հարցվածների շրջանում: Հարցման մեթոդը հարցազրույցն է եղել: Վիճակագրական սխալը չի գերազանցում 2.5 տոկոսը: