Հասարակական կազմակերպություններ․ Վրաստանի նախագահի ընտրությունների լեգիտիմությունը, հնարավոր է, հարցականի տակ դրվի
Իշխանություններն, ըստ որոշ տվյալների, անձը հաստատող կեղծ փաստաթղթեր են տպում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հօգուտ իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի կեղծելու համար․ այսպիսի սկանդալային հայտարարությամբ են այսօր հանդես եկել Վրաստանի երեք ամենաազդեցիկ հասարակական կազմակերպությունները։
Մամուլի ասուլիսին հայտարարվել է, որ հկ-ների ներկայացուցիչների հետ կապվել է Պետական ծառայությունների զարգացման գործակալության աշխատակիցներից մեկը, որը և պատմել է, որ երկրորդ փուլի համար անձը հաստատող փաստաթղեր են տպվում։
«Ըստ աղբյուրի տեղեկատվության՝ բոլոր փաստաթղթերն այն սխեմայով են տպվելու, որպեսզի մեկ մարդը հինգ փաստաթուղթ ունենա, այդ դեպքում լուսանկարը նույնը կլինի, իսկ մնացած տվյալները՝ տարբեր։ Այնուհետև արդեն համապատասխան ցուցակը կտարածվի ընտրատեղամասերում և ընտրատարածքներում», — հայտարարել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ անդամ Իրմա Պավլիաշվիլին։
Գործընթացով զբաղվում է պետական ծառայությունների զարգացման գործակալության պետը՝ Սոսո Գիորգաձեն, հայտարարել է աղբյուրը։
Երրորդ հատվածը խոսում է քրեական հանցագործության հատկանիշների մասին, որը կարող է հարցականի տակ դնել ապագա ընտրությունների լեգիտիմությունը։
«Արդար ընտրություններ», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություններն, ինչպես նաև Transparency International Georgia միջազգային կազմակերպությունը կոչ են անում դատախազությանն արձագանքել կեղծ փաստաթղղթերի մասին տեղեկատվությանը։
Հասարակական կազմակերպությունների հայտարարությանն արդեն արձագանքել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը։ Դրա տնօրեն Սոսո Գիորգաձեն հկ-ների մեղադրանքները «չլսված աբսուրդ» է անվանել և կոչ արել «փաստեր ներկայացնել»։