Հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ
Լուսանկար՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ մարզիկները իրենց հետ բերեցին 11 մեդալ:
Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց ոսկի 105 կգ քաշային կարգում և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Եկամարտում հայ ծանրորդը բարձրացրեց է 414 կգ(184 + 230) և այդպիսով գերազանցեց իր բոլոր մրցակիցներին:
Գերծանր քաշային կարգում (105 կգ) Հայաստանը ներկայացնում էր երկու մարզիկի՝ Րիոյում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին և Ռուբեն Ալեքսանյանին:
Գոռ Մինասյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում բարձրացնելով 446 (211 + 235) կգ: Իսկ Ռուբեն Ալեքսանյանը դարձավ բրոնզե մեդալակիր 434 (190 + 244) կգ արդյունքով:
Գոռը նաև փոքր արծաթ նվաճեց պոկում վարժությունում (211 կգ), իսկ Ռուբենը՝ փոքր բրոնզ հրում վարժությունում (244 կգ):
Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր նվաճեցին նաև կանանց հավաքականի անդամները. 21-ամյա Տաթև Հակոբյանը եկամարտում 90 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց 230 (105 + 125) կգ արդյունքով: Նա նաև արժանացավ փոքր բրոնզե մեդալի՝ պոկում վարժությունում բարձրացնելով 105 կգ:
Սոնա Պողոսյանը ևս նվաճեց բրոնզե մեդալ եկամարտում և փոքր արծաթ՝ հրում վարժությունում (126 կգ):