Հայտնի վրացի քաղաքական գործիչը քաղաքականությունից վերջնականապես հեռացել է ամերիկյան ընկերություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար և ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ ԻրակլիԱլասանիան ամերիկյան SPConsulting խորհրդատվական ընկերության ավագ գործընկերն է դարձել: Այդ մասին նախկին քաղաքական գործիչը հայտարարել էիր հեռուստահարցազրույցում:
SPConsulting-ը գլոբալ խորհրդատվական ընկերություն է, որն աշխատում է աշխարհի 50 երկրներում: Ինչպես նշված է ընկերության կայքում՝ նրահաճախորդների թվում են խոշոր բազմազգ, ինչպես նաև փոքր, սակայն արագ զարգացող ընկերություններ, որոնք աշխատում են բարձր տեխնոլոգիաների, ֆինանսական ծառայությունների և դեղագործական արդյունաբերության ոլորտում:
Ընկերության ավագ գործընկերների գործառույթը ռազմավարության մշակումն է և հաճախորդների համար խնդրահարույց հարցերի լուծման ուղիների որոնումը:
Քաղաքականությունից հեռանալու մասին Իրակլի Ալասանիան հայտարարել է նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նրա գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի կարողացել հաղթահարել 5 տոկոս շեմը և առանց խորհրդարանական մանդատների է մնացել: