Ադրբեջանի զինված ուժերը փորձել են գրոհել ԼՂ հայկական դիրքերից մեկը, կան վիրավորներ
Երեք պահեստազորայիններ տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ են ստացել Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերից մեկում։ Այս մասին հաղորդում են ԼՂ Պաշտպանության բանակից։ Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Հադրութի շրջանում հայկական ուժերը դիմել են «զինված սադրանքի», ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում․
«Իրականում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»։
Ռուսական կողմը առայժմ իրավիճակը ոչ մի կերպ չի մեկնաբանում։