Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք
Օգոստոսի 8-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 200-ով և դարձել 40 185:
Մահացել է ևս 8 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 785-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Առողջացել է ևս 387 պացիենտ, բուժվածների թիվը կազմում է 32 395։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 174 438 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 444:
● Հայաստանը չի բացի սահմանները մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը