Հայաստանի վարչապետը կոչ է անում ստեղծել «հակահամաճարակային շարժում»
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Հունիսի 4-ին հաստատվել է 697 նոր դեպք։
Սա մեկ օրում վարակվածների թվի աճի առավելագույն ցուցանիշն է Հայաստանում։
Հաղորդվում է նաև, որ անցած մեկ օրում վեց մարդ է մահացել կորոնավիրուսից։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 176-ի։
Հունիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 221-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 14-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 468: Շարունակում են բուժում ստանալ 7 509 մարդ:
- Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից կարող է աղետ սպասվել վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
- Որքանով արդյունավետ է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը․ ԱԺ պատգանավորները՝ կառավարության քայլերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունիսի 4-ին հայտնել է․
«Մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ ունենք հիվանդներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, սակայն չենք կարողանում հոսպիտալացնել»։
Այս կապապցությամբ նա կոչ է արել Հայաստանում ստեղծել «հակահամաճարակային շարժում», որի մասնակիցները պետք է դառնան բոլորը:
Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել նաև լուսանկարել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը և հրապարակել դրանք իրենց սոցիալական էջերում: Պատկան մարմինները, Փաշինյանի խոսքով, հետևելու են այդ հրապարակումներին:
«Ցանկացած մարդու, ում հետ շփվում եք, պետք է ընկալել որպես պոտենցիալ վարարակիր եւ պաշտպանվել համապատասխան կերպով», — նշել է վարչապետը:
Հունիսի 4-ից արատակարգ դրության պայմաններում գործող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Դրանց թվում, այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը դարձել է պարտադիր։