Հայաստանում 2017թ.-ին համարյա 11 հազար թափառող կենդանի է քնեցվել և ստեիլիզացվել
Հայաստանում 2017թ.-ին ստերիլիզացվել է 3144 թափառող կենդանի, երկու անգամ ավելին՝ 7632-ը քնեցվել են վարակիչ հիվանդություներից խուսափելու նպատակով: Այս մասին տեղեկացրել է «Յունիգրաֆ-Իքս» ընկերության երևանյան գրասենյակի լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը:
Թափառող կենդանիների թաղումը կատարելու համար Երևանի քաղաքապետարանը «Յունիգրաֆ-Իքս»-ին է հատկացրել է 5000 քմ տարածք մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում, որտեղ կառուցվել է շների գերեզման: Բացի «Յունիգրաֆ-Իքս»-ից որևէ մեկն իրավունք չունի այստեղ կենդանի թաղել:
Լիլիթ Գրիգորյանն ասել է, որ Երևանի քաղաքային իշխանությունները քայլեր են նախաձեռնում թափառող կենդանիների մոտ հավանական վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ուղղությամբ:
Նա նշել է, որ թափառող շների մոտ հայտնաբերվում են մի շարք հիվանդություններ, օրինակ, ժանտախտ, մաշկային հիվանդություն։ «Որոշ հիվանդություններ բուժման ենթակա չեն և նման դեպքերում թափառող կենդանիները քնեցվում են։ Կան հիվանդություններ, որոնք մինչև կենդանուն բաց թողնելը մասնագետները բուժում են։ Ստերիլիզացված բոլոր կենդանիները մինչև բաց թողնելը պատվաստվում են մի շարք հիվանդությունների դեմ և ճիճվաթափվում»,-ասել է Գրիգորյանը: