Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք
Օգոստոսի 19-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 210-ով և դարձել 42 056:
Մահացել է ևս 1 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 833-ի։
Մահվան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Առողջացել է ևս 244 պացիենտ, բուժվածների թիվը կազմում է 35 226։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 188 567 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 906: