Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 14 դեպք
Մարտի 20-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 136-ի։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:
Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Ավելի վաղ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ այսուհետ տվյալները կթարմացվեն օրը մեկ անգամ՝ առավոտյան:
Հայաստանում հիվանդությունից առայժմ ապաքինվել է մեկ մարդ:
- Ինչպե՞ս չհիվանդանալ կորոնավիրուսով, և ո՞րն է դրա սպառնալիքը։ Հարցերիպատասխաններ՝ երկու րոպեանոց տեսանյութում
- Կորոնավիրուս․այլևս ոչ մի գրկախառնություն, ողջույնները՝ միայն արմունկներով ևկոշիկներով։ ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Ամեն ինչ՝ կորոնավիրուսի մասին