Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է
լուսանկարը՝ armeniasputnik.am
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով: Կանխատեսվում է մինչև +39 աստիճան տաքություն:
Այս կապակցությամբ բժիշկները խորհուրդ են տալիս ցերեկային ժամերին տանից դուրս չգալ, օգտագործել շատ քանակությամբ հեղուկներ: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Երևանում շոգից 1.5 տարեկան երեխա է մահացել: Երեխայի մայրը պնդում է, որ փոքրիկի մահվան պատճառն ամենայն հավանականությամբ մի քանի օր առաջ արված պատվաստումն է եղել, քանի որ ինքնազգաղությունը վատացել է հենց դրանից հետո: Բայց բժիշկները կարծում են, որ մահվան պատճառը շոգն էր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ իրավիճակը բարձր կարգի հրդեհավտանգ է: Հրդեհներից խուսափելու համար ԱԻՆ-ը հորդորում է խարույկ վառել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և միայն բաց տարածքներում, վերջում խարույկը հանգցնել ջրով կամ ծածկել հողով։
Լրատվամիջոցները հաղորդում են նաև ԱԻՆ-ի հետևյալ զգուշացումներըը. խոտածածկ տարածքներում չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չշահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներ, չծխել վառելիքով լիցքավորված մեքենաների մոտակայքում, արևով լուսավորվող բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ, չթողնել կամ չթափել բենզինով, խոտածածկ տարածքների մոտակայքում կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթերը: