Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում
Հայաստանում երկար տարիներ իշխող Հանրապետական կուսակցությունն այսօր զրկվեց խորհրդարանական մեծամասնությունից և միաձայն օրինագծեր հաստատելու կամ մերժելու հնարավորությունից: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստանում հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը հայտարարեց ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին:
Վերջին ամսում Ալեքսանյանը դարձավ թվով 6-րդ խորհրդարանականը, որը լքեց ՀՀԿ շարքերը: Տվյալ պահին խմբակցությունում պատգամավորական 105 մանդատից մնացել է 52-ը:
Սամվել Ալեքսանյանը հրաժարվել է մեկնաբանել իր որոշումը: Դրա փոխարենը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ պատգամավորները կշարունակեն լքել խմբակցության շարքերը նոր իշխանության կողմից քաղաքական հետապնդումների հետևանքով, որը թավշյա հեղափոխություն արեց և ՀՀԿ-ին փոխարինեց կառավարությունում:
«Քաղաքական հետապնդումներն այսօր փորձում են քողարկել արդարադատության գործընթացով, բայց ես ուզում եմ հատուկ շեշտել, որ կա ընտրողական արդարության միտում, և դրա կիրառումը չի նպաստելու հեղափոխության ժամանակ հնչեցված նպատակների իրագործմանը»:
Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք երկար տարիներ ՀՀԿ անդամ էին, սկսել են լքել դրա շարքերն Ազգային անվտանգության ծառայության կողմից նրանց պատկանող ընկերություններում ստուգումներ անցկացնելուց հետո: Մասնավորապես, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, ԱԱԾ-ն ստուգումների արդյունքում 16մլրդ դրամ (8մլն դոլար) հարկային զեղծարարություն է հայտնաբերել: