Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետբյուջե է վերադարրձրել 42մլն դոլար
Կոռուպցիայի և ստվերային էկոնոմիկայի դեմ պայքարի արդյունքում տվյալ պահին Հայաստանի պետբյուջե է հաջողվել վերադարձնել 20մլրդ 622մլն դրամ (մոտ 42 մլն դոլար):
Ինչպես հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այդ գումարը վերականգնվել է մեկուկես ամսվա ընթացքում հարկային պարտավորությունների վերաբերյալ իրավապահ մարմինների հարուցած քրեական գործերի արդյունքում:
Վարչապետն հատուկ շեշտել է, որ այստեղ ներառված չեն ապօրինի հարստացման կամ յուրացումների մասին գործերը.
«Մենք պետբյուջե կվերադարձնենք լուրջ գումարներ, մինչև վերջ կվերականգնենք պետությանը հասցված վնասը և մտադիր չենք նահանջելու մեր խոսքերից: Ուրախ ենք, որ բոլոր մարմինները տվյալ հարցում բավականին համակարգված են աշախտում»:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ կոռուպցիոն բացահայտումները կշարունակվեն.
«Ըստ էության, 20,622 մլրդ դրամը օր օրի փոփոխվում է, բարձրանալու միտում ունի: Այն 73 ընկերությունների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն-ը (ավելի քան 1.5 մլն դոլար) մուտքագրվել է բյուջե, մոտ 12,7 մլրդ (ավելի քան 26 մլն դոլար) դրամը առաջադրվել է գանձման, իսկ 7 մլրդ դրամի (մոտ 14.5 մլն դոլար) կարգի թիվ նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են, այսինքն` քննչական գործողությունների արդյունքում դրանք մեծանալու միտում ունեն»:
Կառավարությունը մտադիր է 10 մլրդ դրամ (մոտ 20 մլն դոլար) հատկացնել մարզերի զարգացմանը: Վարչապետը կարծում է, որ ժողովուրդն արդեն իրենց համայնքներում պետք է զգա մթնոլորտի փոփոխությունը:
«Երկրում մթնոլորտի փոփոխությունից և կոռուպցիայի դեմ պայքարից զատ բնակչությունն իրենց համայնքներում պետք է զգա այս արդյունքները: Փաստացի, հաշվի առնելով այն, որ սուբվենցիաները [պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին որոշակի ժամանակահատվածով և նպատակներով տրամադրվող դրամական օժանդակություն — JAMnews] տրամադրվում են համայնքների համաֆինանսավորման պայմաններում, ակնկալվում է, որ արդյունքում մարզերում մոտ 30 մլրդ դրամ (մոտ 62 մլն դոլար) կներդրվի: Դա լուրջ գումար է, որը թույլ կտա որոշակի փոփոխություների հասնել»: