Հայաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ
Հունիսի 20-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 551–ով և դարձել 19 708:
Բուժվածների թիվն ավելացել է 588-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 8 854։ 10 409-ը շարունակում են բուժում ստանալ։
Կորոնավիրուսից մահվան ևս 13 դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 332-ի։
Համավարակի սկզբից ի վեր կատարվել է 93 786 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 843:
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
- Թբիլիսի․ հին տրանսպորտ՝ նոր կանոններով։ ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել դեքսամեթազոն դեղամիջոցի մասին, որն, ըստ Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքների, կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը․
«Նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման․․․ Հիշեցնում ենք, որ դեքսամեթազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող դեղեր, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել, բացի այդ, դեղերի կիրառման արդյունքում դրսևորվում են լուրջ կողմնակի երևույթներ, որոնք պահանջում են բժշկական կանոնավոր հսկողություն:
Հետևաբար, դեքսամեթազոն պարունակող դեղերի՝ առանց բժշկի նշանակման կիրառումը կարող է վնաս պատճառեել մարդու կյանքին և առողջությանը: Առողջապահության նախարարարությունը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ և հիվանդության բուժման ընթացքում հետևել բժշկի ցուցումներին»։