Հայաստանի Ազգային արխիվը Վրաստանից արխիվային փաստաթղթեր է գնում
Արտասահմանյան բոլոր արխիվներում պահվող հայկական փաստաթղթերը «տխուր վիճակում են»: Վրաստանում, օրինակ, հայկական արխիվից բազմաթիվ փաստաթղթեր կան: Ազգային արխիվը համագործակցում է Վրասատնի գործընկերների հետ, որպեսզի այդ փաստաթղթեթերը բերվեն Հայաստան, սակայն դրանք վաճառվում են: Լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Թբիլիսում պահվող փաստաթղթերը արտացոլում են Հայաստանի նոր և նորագույն պատմության փուլերը, վերաբերում են Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը և այլ ուշագրավ փաստերի:
«Վրաստանի արխիվի հետ մենք լավ աշխատում ենք, բարձր մակարդակով համագործակցում ենք: Վրաստանը, պարզապես, մի սկզբունք ունի, որ նրանք փաստաթղթերը վաճառում են: Մեզ ևս վաճառում են, մենք վճարում ենք, պատճեները ստանում ենք: Մեկ էջը 4 լարիով են վաճառում: 30 էջի համար 75 լարի (30 դոլար) պետք է վճարենք, որ ստանանք»,- մանրամասնել է Ամատունի Վիրաբյանը: