Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է անցկացրել Երևանի քաղաքապետարանում և մեքենայությունների դեպքեր է բացահայտել
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է անցկացրել Երևանի քաղաքապետարանում և մեքենայությունների ու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ է բացահայտել:
Երկու քաղաքացի է բողոքով դիմել ԱԱԾ և հաղորդել, որ գույքի ձևակերպման և կառուցապատման թույլտվության համար քաղաքապետարանում օրենքով սահմանված վճարներին զուգահեռ պահանջել են նաև խոշոր գումարներ փոխանցել «Երևան» հիմնադրամի հաշվին:
«Նյութերի նախապատրաստման գործընթացում պարզվել է, որ նշված գումարների մի մասը, որն առձեռն է ստացվել, չի մուտքագրվել հիմնադրամի հաշվին և յուրացվել է», — ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
Արդյունքում՝ ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցել երկու հոդվածի համաձայն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների, ինչպես նաև ծառայողական դիրքի չարաշահմամբ խարդախություն: