Հայաստանը շուտով ռուսական Սու–30 ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ է ստանալու
Հայաստանում հունվարի 28–ին նշվում է Բանակի օրը։ Ըստ ավանդույթի՝ երկրի ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» ռազմական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներին։
Այստեղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին հաղորդել է, որ Հայաստանը շուտով կստանա Սու–30ՍՄ ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչների նոր խմբաքանակ։ 2019 թ–ին Հայաստանը Ռուսաստանից արդեն գնել էր չորս այդպիսի կործանիչ։ Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, հայկական բանակն ավելացրել է իր զինանոցն ու հնարավորությունները։
«Ռազմական գաղտնիք չհայտնեմ, բայց ավելացումը տասնյակ տոկոսներով է», – ասել է Տոնոյանը։
Ձեռք բերված սպառազինության մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը հունվարի 25–ին իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ 2018 թ–ի մայիսից Հայաստանն աննախադեպ քանակությամբ սպառազինութուն և զինամթերք է ձեռք բերել։
«Բրևիսի» հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 89,4 տոկոսը վստահում է հայկական բանակին ավելին, քան բոլոր պետական և հասարակական կառույցներին։