«Խստացնելու ենք հակահամաճարակային միջոցները» - Հայաստանի վարչապետ
Հունիսի 27-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 662–ով և դարձել 23 909:
Մահացել է ևս 10 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 420-ի։
Առողջացել է ևս 762 պացինետ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 12 911։ Շարունակում են բուժում ստանալ 10 445-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 107 108 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 062:
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը գնալու է հակահամաճարակային միջոցների խստացման, և «այդ խստացումները կարող են ամենատարբեր ուղղություններին վերաբերվել»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պարետատունը քննարկում է օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան քաղաքացիներից բռնագանձել դիմակ չկրելու համար սահմանված տուգանքները: Ընդ որում, ասել է Փաշինյանը, մտադիր են առավել կարճ ժամանակահատված սահմանել տուգանվելու ու տուգանքը բռնագանձելու միջև: