Կորոնավիրուսի տարածման վիճակագրությամբ Հայաստանը շարունակում է առաջատար դիրք գրավել տարածաշրջանում
Հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 489-ով և դարձել 31 392:
Մահացել է ևս 13 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 559-ի։
Առողջացել է ևս 710 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 19 419։ Շարունակում են բուժում ստանալ 11 234-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 133 104 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 888:
● Հայաստանի վարչապետի գործունեությունից գոհ է բնակչության մեծ մասը․ GALLUP International–ի հարցում
Ըստ worldometers.info կայքի՝ հուլիսի 9-ի դրությամբ՝ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում։
1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 428, մահացության ցուցանիշը՝ 184:
Տարածաշրջանի մյուս երկրների 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
● Իրան՝ 148
● Թուրքիա՝ 63
● Ադրբեջան՝ 29
● Վրաստան՝ 4։